Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անաստասիա Գալուստյանը գրավեց 10-րդ տեղը

Սպորտ
sposrt

Հայաստանի գեղասահորդուհի Անաստասիա Գալուստյանը ավարտեց ելույթները Լիլեհամերում ընթացող ձմեռային պատանեկան օլիմպիական խաղերում: Աղջիկների մենասահքի ազատ ծրագրում մեր մարզուհին վաստակեց 77,32 միավոր: Երկու ծրագրերի արդյունքներով Անաստասիա Գալուստյանը հավաքեց 133,21 միավոր եւ զբաղեցրեց 10-րդ տեղը: Այդպիսով, նա զիջեց դիրքերը, քանի որ պարտադիր ծրագրից հետո ընթանում էր 7-րդ հորիզոնականում: