Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵՄ-ին հանձնեցին Գևորգ Սաֆարյանին ազատելու դիմումը (տեսանյութ)

Քաղաքականություն
EM1

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբը» դիմում-փաստաթուղթ հանձնեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցչին, որում ներկայացված է Human Rights Watch-ի եւ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի հայտարարությունները՝ կապված Գեւորգ Սաֆարյանի կալանավորման հետ: Ակցիայի մասնակիցները Ազատության հրապարակից խաղաղ երթով շարժվեցին դեպի ԵՄ պատվիրակության շենք, որտեղ էլ հանձնեցին փաստաթղթերը: ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը, վերցնելով դրանք, խոստացավ փաստաթղթերը հանձնել Հայաստանում ԵՄ դեսպանին՝ միեւնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով երթի մասնակիցներին խաղաղ ակցիայի համար: «Նոր Հայաստանի» անդամ Վարուժան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ը, լինելով մարդու իրավունքների պաշտպան եւ ժողովրդավարություն քարոզող կառույց, չպետք է համագործակցի ՀՀ իշխանությունների հետ, այլ հակառակը՝ պատժի Հայաստանում իրականացվող անարդարությունների պատասխանատուներին: EM2