Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մահացել է RUSADA-ի եւս մեկ ղեկավար

Սպորտ
sport-doping

Ռուսաստանի Դաշնության հակադոպինգային գործակալության նախկին գործադիր տնօրեն Նիկիտա Կամաեւը, որը հրաժարական էր տվել վերջերս, այս գիշեր հանկարծամահ է եղել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, 50-ամյա սպորտային չինովնիկը սրտի կաթված է ստացել: Ի դեպ, 12 օր առաջ հանկարծամահ էր եղել նաեւ ՌԴ հակադոպինգային գործակալության (RUSADA) գործադիր կոմիտեի նախագահ Վյաչեսլավ Սինեւը: Նա այդ կազմակերպության հիմնադիրներից մեկն էր: Հավելենք, որ ռուսական աթլետիկայում բռնկված դոպինգային սկանդալի պատճառով RUSADA-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը, Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիան փակվել է, իսկ մոտ 4000 ռուս աթլետներ զրկվել են միջազգային մրցումներին մասնակցելու իրավունքից: