2015 թ. լավագույն պետական դպրոցներն ու վարժարանները
2015 թվականին Հայաստանի լավագույն պետական ավագ դպրոցներն ու վարժարանները՝ ըստ ԿԳ նախարարության։
Հիմք ընդունելով ՀՀ հանրակրթական համակարգի կառուցվածքը և համակազմի 2014-2015 ուստարվա վիճակագրական տվյալները` դպրոցները բաժանվել խմբերի են հետևյալ չափանիշներով`
ա/ ըստ կազմակերպաիրավական ձևի և ենթակայության` պետական և ոչ պետական,
բ/ ըստ աշխարհագրական դիրքի կամ տեղակայման` քաղաքային և գյուղական,
գ/ըստ կրթական ծրագրերի աստիճանի (տիպի)` տարրական, հիմնական, միջնակարգ և ավագ, վարժարան,
դ/ ըստ սովորողների թվի - մեծ, միջին և փոքր:
ՀՀ-ում պետական տարրական և ոչ պետական հիմնական դպրոցների վարկանիշավորում չի կատարվի դրանց սակավաթիվության պատճառով:
Վարկանիշավորման արդյունքերը ներկայացվել են պետական և ոչ պետական, մարզային, ինչպես նաև հանրապետական դպրոցների կտրվածքով:
ՀՀ դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգի կայքը այսուհետ հասանելի է նաև անգլերեն և ռուսերեն լեզուներով: