Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանրային գերակա շահ ճանաչված 4 շենք կպահպանվի

Կարևոր լուրեր Հասարակություն
pushkin

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից «Ա1+»-ին հայտնել են, որ Աբովյան-Պուշկին      եւ Նալբանդյան փողոցների միջանկյալ հատվածում քաղաքաշինական ծրագրերի իրականացման նպատակով հանրային գերակա շահ ճանաչված պահպանման-վերակառուցման ենթակա շենքերը հետեւյալն են՝ Աբովյան 10, Աբովյան 12, Պուշկինի 2 եւ Պուշկինի  4: Աբովյան 10-ում գտնվում է Թրեվլերս Հոսթելը, Աբովյան 12-ում՝ «Դալան» Արվեստի սրահը, Պուշկինի 4 հասցեում  ժամանակին ապրել են Թաիրովները եւ Պուշկին 2-ը՝ Հրշեջների շենքն է: Հիշեցնենք, որ տարածքի ձեռքբերող է ճանաչվել  Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեվելոփերս» ընկերությունը: Այստեղ մտադիր են բազմաֆունկցիոնալ շենք կառուցել: