«Նաիրիտ»-ի վերագործարկման հարցն անորոշ է մնում. ակցիա (տեսանյութ)
Այս պահին Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի դիմաց են «Նաիրիտ» գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ, որոնց հետ քիչ առաջ հանդիպեց նախարար Երվանդ Զախարյանը: Նա նշեց, որ այս պահին գործարանի հետագա վերագործարկման հետ կապված որեւէ նորություն չկա «Կան երեք ռուսական կազմակերպություններ, որոնք հետաքրքրված են եղել գործարանով, սակայն դեռեւս որեւէ կոնկրետ պատասխան չեն տվել: Այս պահի դրությամբ որեւիցե կոնկրետ բան չեմ կարող ասել»: «Ա1+»-ի այն հարցին, թե հնարավոր չէ՞ արդյոք գործարանը ներքին ռեսուրսներով վերագործարկել, նախարարը շեշտեց, որ հնարավոր չէ: Մեր այն պնդումներին, թե բազմաթիվ փորձագետներ բազմիցս հայտարարել են այդ մասին, նա հակադարձեց, որ նման բան չկա, փորձագետները չեն կարող նման բան որոշել: «Գործարանը աշխատացնելը իմ ցանկությամբ չէ, եթե իմ ցանկությամբ լիներ, վաղուց կաշխատեր»: