A
A
Կառավարությունը «Հրազդան Ցեմենտ»-ին ազատում է 510 մլն դրամ տույժից (տեսանյութ)
Կառավարությունն այսօր հաստատեց որոշում, ըստ որի՝ «Հրազդան Ցեմենտ» ընկերությունն ազատվեց 510 մլն դրամ տույժից: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղեկացրեց կառավարությանը, որ գործարանի հաշիվներն այս պահին արգելափակված են. «Գործարանի ընդհանուր պարտքը կազմում է մեկ մլրդ դրամ: Գույքը գրավադրված է ՎՏԲ Հայաստան բանկում: Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի ընկերության գույքի և հաշվի վրայից հանել արգելանքը և մարել ընկերության պարտքերը»։ Ճշմարիտյանի պնդմամբ՝ այդպիսով հնարավոր կլինի ստեղծել նոր աշխատատեղեր` ապահովելով հարկերի վճարման շարունակականությունը: