Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտաբի պետ էր ոչ թե վարչապետ Աբրահամյանը, այլ ՀՀԿ փոխնախագահ Աբրահամյանը (տեսանյութ)

Քաղաքականություն
8UrOrbZ0gDY

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը այսօր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց նոր Սահմանադրության դրույթների հետ կապված՝ կառավարության հրաժարականի մասին: Ըստ պատգամավորի հիմա կառավարության հրաժարականը կապվում է  ԱԺ-ի կողմից ընտրվող նախագահի հետ, դա ի՞նչ է նշանակում՝ հետաքրքրվում է Ջհանգիրյանը: «Լուծումը տրամաբանական է: 2018-ի նոր ԱԺ-ն ընտրում է ՀՀ նախագահին, ինչու վարչապետը կամ կառավարությունը պիտի հրաժարական տան: Պատասխանը պարզ է, մինչ այդ պահը գործում է կառավարության ձեւավորման բացարձակ այլ մեխանիզմ: Նոր կառավարությունը պետք է ԱԺ բացարձակ մեծամասնության վստահությունը վայելի: Չվայելեց՝ չկա կառավարություն: Եվս մի փորձի շանս կտան ԱԺ-ին, եթե ոչ՝ նոր քաղաքական ներկապնակ պետք է ձեւավորվի: Հենց դրանով է պայմանավորված, որ նախագահի նշանակման օրը պետք է հրաժարական տա: Վարչապետը պետք է ընտրվի ձայների բացարձակ մեծամասնությամբ»: Գագիկ Ջհանգիրյանը պարզաբանեց. «Խնդիրն այն է, որ դուք եւ ձեր կառավարությունը քննադատել եք Սահմանադրության այդ դրույթը, պախարակել, անարգանքի սյունին եք գամել, թե դա կառավարության անկայունություն է բերում, անցումային դրույթներով դա բերել արձանագրել եք: Հիմա ասում եք, ձեզ չի վերաբերո՞ւմ, դուք մասնակցել եք քարոզարշավին, դուք եք մասնակցել Սահմանադրության ընդունմանը, վարչապետը եղել է այդ շտաբի պետը, ո՞նց ձեզ չի վերաբերում»: «Շտաբի պետ եղել է ոչ թե վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այլ ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը: Մենք մասնակցել ենք, ոչ թե որպես կառավարության անդամ, այլ որպես ՀՀԿ շարքային անդամ, որպես քաղաքացի»,- բացատրեց Հարությունյանը: