A
A
«Ինչ արտահանում էինք, հիմա էլ ենք արտահանում» (տեսանյութ)
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե դաբաղ հիվանդությունը երբ եւ ինչպես առաջացավ ու որքանով է այն վտանգավոր մարդկանց համար: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը վստահեցրեց, որ Դաբաղը վտանգավոր է միայն կենդանիների համար ու մարդը չի վարակվում դրանով. «Գիտնականներն ասում են, որ միայն մինչեւ 2 տարեկան երեխաներն են ռիսկային գոտում, այն էլ այն ժամանակ, երբ խմեն հում կաթ, մյուս դեպքերում մարդկանց համար այն անվտանգ է: Խուճապի անհրաժեշտություն չկա»: Նա անդրադարձավ նաեւ մամուլում տարածված լուրերին, թե որոշ արտադրանքներ այլեւս չեն արտահանվում Ռուսաստան. «Այն, ինչ գրված էր ցանկում, հում միս, կաշի եւ հում կաթ, մենք չենք էլ արտահանում, իսկ ինչ արտահանում էինք, հիմա էլ ենք արտահանում»: