Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մեր երկիրն իջել է պլենտուսի մակարդակի». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)

Քաղաքականություն
7GLr0l1amyI

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանին շարունակում է մտահոգել երկրի  տնտեսության վիճակը, մասնավորապես՝ բանկային համակարգը: «Այսօր մեր երկիրն իջել է պլենտուսի մակարդակի: Մենք կարող ենք հայրենասիրական ելույթներ ունենալ, բայց կա դաժան իրականություն: 2014 թվականի դեկտեմբերին Կենտրոնական բանկն առանց հիմնավորելու բանկերի կանոնադրական կապիտալը  բարձրացրեց 6 անգամ՝ 30 միլիարդի: Այսօր արդեն փակված բանկ ունենք»,-նշեց նա: Պարոն Բագրատյանն արդեն հիասթափվել է և չի ցանկանում գնալ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստերին. «Ճիշտ է՝ հանձնաժողովի նախագահը բարեհամբույր է, բայց գալիս է դեմագոգ մի ներկայացուցիչ Կենտրոնական բանկից, ասում է մի անհեթեթություն, ու ամեն ինչ վերջանում է:  Ինչո՞ւ Ռուսաստանում բանկ բացելու համար պետք է 3 մլն դոլար, Հայաստանում՝ 75 մլն»,-նկատեց պատգամավորը: