Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ի՞նչ անել, որպեսզի խոզի գրիպը չվերածվի սատանայի գրիպի (տեսանյութ)

Քաղաքականություն
Hovhannes-Margaryan-nkar

«Խոզի գրիպից մեկ տասնյակից ավելի մահվան դեպքեր են գրանցվել, խուճապ էր տիրում երկրում, բավականին լարված էր իրավիճակը նաև Գյումրիում»,-այսօր Ազգային ժողովի իր ելույթում նշեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Պատգամավորը հորդորում է Կառավարությանը՝  լուրջ քայլեր ձեռնարկել, շարունակել անվճար բուժօգնության տրամադրումը բնակչությանը: «Պետք է շարունակել անվճար բուժօգնությունը թե ստացիոնարներում, թե պոլիկլինիկաներում, այլապես ինչպես գյումրեցիներն են ասում՝ խոզի գրիպը կվերածվի սատանայի գրիպի»,-շեշտեց պարոն Մարգարյանը: Գործիչը նաև հիշեցրեց, որ Շիրակի մարզում աղքատության ամենաբարձր ցուցանիշներն են. «Մարդիկ փող չունեն՝ հաց առնելու, էլ ո՞նց են դեղեր գնելու և բուժման ծախսերը հոգալու: Ուստի բուժումն ամբողջությամբ պետք է տրամադրվի անվճար, Գյումրու բժշկական կենտրոնին էլ տրամադրվի Յամեր կոչվող սարքը, որ մի ստուգման համար մարդիկ չհասնեն Երևան: Վաղը Կառավարությանը ես կտրամադրեմ նաև ուշագրավ տեղեկատվություն, թե ինչն է պատճառը, որ սրտի ստենտավորումը Վրաստանում երեք անգամ ավելի էժան է Հայաստանից»,-նշեց պարոն Մարգարյանը: