A
A
Ֆիննախն ու ԴԱՀԿ-ն օպերատիվ աշխատանք կկազմակերպեն
Այսուհետ Ֆինանսների նախարարության մաքսային ծառայության և Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջև տեղեկատվությունը կփոխանակվի էլեկտրոնային եղանակով: Գործադիրը այսօր հավանության արժանացրեց այս նախագիծը: Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ նախագծի ընդունումը կնպաստի տվյալների փոխանակման, արգելանքի կիրառման և վերացման գործառույթների իրականացմանն առցանց եղանակով, ռեալ ժամանակում։ «Այսօր ծառայությունը կատարվում է թղթային տարբերակով՝ ինչը եւ ժամանակատար է եւ ֆինանսական ծախսերն են շատ: Կատարվող փոփոխությամբ կապահովվի ծառայությունների միջև օպերատիվ աշխատանքը, ինչպես նաև հնարավոր կլինի խնայել ժամանակը և դրամական միջոցները»,- հայտարարեց նախարարը: