Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եռաբլուրում կինը սաստում էր լրագրողներին

Քաղաքականություն
vostikan2

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Եռաբլուրում մոտեցավ այն նույն կինը, որը մոտեցել էր նաեւ Սերժ Սարգսյանին ու ջերմ զրույցի բռնվել: Այդ կինը, մոտենալով Վլադիմիր Գասպարյանին եւ ապա՝ դիմելով լրագրողներին, որոնք հարցեր էին ուղղում, գոռաց. «Հլը սպասեք, ինչի եք նման բաներ անում: Հլը լռեք: Լսեք մեր տղին: Շնորհավորում եմ: Ինձ էլ շնորհավորի, որովհետեւ այսօր իմ ծնունդն էլ է: Այսօր խնդրում, աղաչում եմ՝ ոչ մի վատ բանի մասին չխոսվի: Այսօր ես ծաղիկներ եմ ստացել, որոնք տանելու եմ դնեմ այն տղաների գերեզմաններին, որոնք մայրեր չունեն»: Վլադիմիր Գասպարյանին էլի մայրեր մոտեցան՝ խնդրանքներով ու նամակներով: Իսկ երբ փորձեցինք հետաքրքրվել ոստիկանական համակարգում առկա խնդիրների մասին, մասնավորապես Ճանապարհային ոստիկանության մասին, պարոն Գասպարյանն այսպես արձագանքեց. «Պրիմիտիվ եք»: