Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում

Հասարակություն
f4bffa27c60ea3064bddade854ac2a5f

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Փշատավան գյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ։ Նախնական տվյալներով՝  2016թ. հունվարի 26-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը ցանկապատը պոկելու եղանակով ապօրինի մուտք է գործել Արմավիրի մարզի Փշատավան գյուղի բնակչուհի Ս.Սարգսյանի տան բակ, հարձակվել տանտիրուհու վրա և դանակով նրա կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել  խոշոր չափի գումար և դիմել փախուստի: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող ծալովի դանակը: Ս.Սարգսյանը ճանաչվել է որպես տուժող: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին