Ակտիվիստներին հաջողվեց Ազատության հրապարակում հովանոց տեղադրել (տեսանյութ)
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը և Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բանակցում էին Ազատության հրապարակում հովանոց տեղադրելու հարցի շուրջ: Մինչ այդ պարոն Ղուկասյանը խոսում էր նախորդ դեպքից. «Տեսանելի է, որ ապամոնտաժել են պաստառների ակերը»: «Լավ էլի»,-արձագանքեց Երևանի ոստիկանապետը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարոն Ղուկասյանը պնդեց. «Ոստիկանությունն ինքնիրավչություն է դրսևորել, բերման է ենթարկել հավաքի բոլոր քաղաքացիներին, թացն ու չորն իրար հետ խառնած՝ քողարկելով հիմնական նպատակը: Իսկ նպատակը եղել է գույքն առգրավվելը: Երևանի ոստիկանապետը վստահեցրեց, որ կարող ենք նորից դիմել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք և ետ ստանալ այդ գույքը»: Նշենք նաև, որ ակտիվիստներին ի վերջո հաջողվեց հովանոց տեղադրել: