Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք գլուխներս կախ միշտ պետք է աշխատենք՝ իմանալով, որ հաղթած ենք» (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan-mukayel

Այն, ինչ տեղի ունեցավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, հայաստանյան քաղաքական ուժերի ներկայացուցիչները մեզ համար պարտություն չեն համարում։ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը սա ոչ հաղթանակ է դիտարկում, ոչ էլ պարտություն. «Դիտարկում եմ այն, որ մենք գլուխներս կախ միշտ պետք է աշխատենք, բայց ի վերուստ իմանալով, որ մենք հաղթած ենք դե ֆակտո»: ԵԽԽՎ-ն չընդունեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցը՝ փոխարենն ընդունելով բոսնիացի պատգամավոր Միլիցա Մարկովիչի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ «Ադրբեջանի սահմանային շրջանները միտումնավոր զրկվում են ջրից» զեկույցը. «Ինչ որ եղել է, եղել է, հիմա պետք է առաջ շարժվենք, այո, իհարկե, ցանկալի չէր, որ նաեւ այդպիսի բան լիներ: Դա նշանակում է, որ մենք պետք է մոբիլիզացվենք»։ ՀՀԿ պատգամավոր Կարեն Բեքարյանի կարծիքով՝ «Եթե, օրինակ, Միլիցա Մարկովիչի զեկույցը մենք կարող ենք դիտել սոցիալական կամ հումանիտար, մարդասիրական ասպեկտի ներքո, եթե զեկույցում առկա չլինեին քաղաքական երանգներ, ապա Վոլթերի զեկույցը լրիվ քաղաքական դաշտ մտած զեկույց էր, որի ուղղակի ոչ փորձը կա, ոչ մանդատը կա»: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի գնահատմամբ ԵԽԽՎ որոշման վրա ազդեցություն ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որով նրանք հիշեցնում էին, որ Մինսկի խումբը շարունակում է մնալ բանակցությունների համար միակ ընդունելի ձևաչափը. «Առաջին հերթին այդ բանաձեւի չեզոքացումով ԵԽԽՎ-ի կողմից նպաստեցին, որ ԼՂ խնդիրը խաղաղ կարգավորման գործընթացը Մինսկի եռանախագահողների խմբում չխոչընդոտվի»: Պարոն Բեքարյանն անբնական ու աննորմալ է համարում, որ Սարսանգի ջրամբարի հետ կապված զեկույցի պատրաստումից մինչեւ լիագումար նիստ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցություն չեն ունեցել՝ անկախ նրանց քաղաքական ճանաչումից: Ավելին՝ տեսանյութով