A
A
Շենքի մուտքի բետոնե ծածկը պոկվել և ընկել է
Հունվարի 27-ին, ժամը 12.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի բետոնե ծածկը պոկվել և ընկել է աստիճանավանդակի վրա՝ մուտքը դարձնելով դժվարանցանելի. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ 1982 թ. կառուցված պանելային շենքի առաջին մուտքի բետոնե ծածկը (մոտ 10 քմ մակերեսով) ամբողջությամբ փլուզվել և ընկել է մուտքի դռան դիմաց՝ մասամբ փակելով շենքի մուտքը: Վնասվել է նաև շենքի նկուղի դիմային պատը (մոտ 1 քմ): Փրկարարները համատիրության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայի օգնությամբ հեռացրել են բետոնե ծածկը: