Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ՀՀ ոստիկանությունում

Քաղաքականություն
270116Bordyuja_06

Հունվարի 27-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակություն հայտնեց ՀԱՊԿ շրջանակում արդյունավետ համագործակցության կապակցությամբ և ընդգծեց, որ արվում է ամեն ինչ գործընկերության ավելի բարձր մակարդակի հասնելու համար, ինչը թույլ կտա համարժեք հակազդել բոլոր մարտահրավերներին: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Նիկոլայ Բորդյուժան ներկայացրեց փոխգործակցության հետագա խորացման իր դիտարկումները և առաջարկները: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: