Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարազատները չեն կարող տեսակցել Հայկ Կյուրեղյանին

Հասարակություն
hayk-kyurexyan

2014 թ հունիսի 12-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց օդամղիչ ատրճանակից կրակոցներ արձակած եւ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի հարազատներն այս ամիս այլեւս չեն կարող տեսակցել նրան: Սակայն հեռախոսազրույցով Հայկ Կյուրեղյանը հորը՝ Արմենակ Կյուրեղյանին, տեղեկացրել է, որ հացադուլից եւ ջրադուլից հետո գտնվում է վերականգնողական փուլում եւ կազդուրվում է: 8 օր Հայկ Կյուրեղյանը հացադուլ եւ 4 օր ջրադուլ էր հայտարարել՝ պահանջելով հացադուլը դադարեցնելուց հետո իրեն տեղափոխել առանձին խուց: Նրա պահանջը կատարվել է: Իսկ ՔԿՀ-ում Հայկ Կյուրեղյանը ձեռք է բերել հիվանդություններ՝ ծխի նկատմամբ ալերգիա եւ խրոնիկական հազ: Հայկ Կյուրեղյանը համամիտ չէ նաեւ իր պատժաչափի հետ: Նրա Վճռաբեկ բողոքն արդեն մակագրվել է դատավոր Արթուր Պողոսյանին: