Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնարարվել է ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ

Պաշտոնական
mankapartez

Երևանում շարունակվում է հսկողությունը քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական, կրթական և մշակութային հաստատությունների ջեռուցման և ջրամատակարարման համակարգերի նկատմամբ: Այս մասին զեկուցվել է այսօր քաղաքապետարանում կայացած աշխատանքային  խորհրդակցության ժամանակ: Քաղաքապետը հանձնարարել է պատասխանատուներին արձակուրդների ավարտի նախօրեին նշված հաստատություններում ապահովել անհրաժեշտ ջերմային ռեժիմ: