Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանն անհատակ շուկա է մեզ համար. 2,2 տոկոս տնտեսական աճի հնարավորություն կա (տեսանյութ)

Տնտեսություն
bostanjian

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը դրական կանդրադառնա Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշեց, որ, պատմությունը թերթելով, չի նկատել, որ Իրանը հայ հասարակությանն ու պետությանը վնասներ պատճառած լինի. «Իրանն իր 80 միլիոն բնակչությամբ մեզ համար անհատակ շուկա է, հզոր երկիր, որը տիրապետում է վառելիքաէներգետիկ ռեսուրսների, իսկ տնտեսական կապերի կտրվածքով որեւէ խնդիր չունի, որպեսզի Հայաստանը գոնե կողքից օգտվի այս մեծ տիրույթում ընթացող զարգացումներից»: Տնտեսագետը կարծում է, որ Հայաստանը Իրանի հետ պետք է նուրբ քաղաքականություն վարի: Ինչ վերաբերում է Ռուսաստանում տիրող ճգնաժամին, Վարդան Բոստանջյանն ասաց, որ այն իր ազդեցությունը կունենա մեր երկրում. «Ռուսաստանում կոլապսային իրավիճակ է, որը անգամ իշխանությունները չեն թաքցնում: ՀՀ արտաքին կապերի 85 տոկոսը Ռուսաստանի հետ է: Եթե ՌԴ-ում այս պահին տիրում է խոցելի վիճակ, ըստ էության, այդ նույնը պրոյեկտվում է Հայաստանում»,-ասաց նա: Հարցին, թե այս դեպքում ՀՀ-ում կանխատեսվող՝ 2,2 տոկոս տնտեսական աճն իրատեսակա՞ն է, թե՞ ոչ, տնտեսագետը նշեց, որ այո, քանի որ թիվն այդքան էլ մեծ չէ: