A
A
Շախմատի Հայաստանի կանանց առաջնությունն ավարտվեց
Երեւանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն այսօր ավարտվեց շախմատի Հայաստանի կանանց 71-րդ առաջնությունը: Ինչպես արդեն նշել ենք, չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճել է միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանը: Այսօր նա սեւերով առավելության հասավ անցած տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանի նկատմամբ՝ տոնելով 8-րդ հաղթանակը մրցաշարում: Երկրորդ տեղը զբաղեցրեց միջազգային վարպետ Աննա Հայրապետյանը, որը առաջատարից ետ մնաց 2 միավորով: Մրցանակային եռյակը եզրափակեց Սուսաննա Գաբոյանը: Այսօր կայացած վերջին, 9-րդ տուրից հետո, առաջնության աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.
- Մարիա Գեւորգյան՝ 8,5 միավոր
- Աննա Հայրապետյան՝ 6,5
- Սուսաննա Գաբոյան՝ 6
- Արմինե Բաբայան՝ 5,5
- Սիրանուշ Ղուկասյան՝ 5
- Նարինե Գասպարյան՝ 4
- Աննա Սարգսյան՝ 3,5
- Արփինե Գրիգորյան՝ 3,5
- Սոնա Ասատրյան՝ 1,5
- Մանե Ադամյան՝ 1