A
A
Վարչապետը նկատողություն արեց անպարտաճանաչ նախարարներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի ժամանակ գերատեսչության ղեկավարներին հորդորեց հետևել աշխատանքային կարգապահությանը եւ զգուշացրեց. «Ես անձամբ հետևելու եմ, որ բոլորը ժամանակին աշխատանքի գան և ժամանակից շուտ աշխատանքից չհեռանան»: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ իրեն այս նախազգուշացումը չի վերաբերում. «Ես ամեն օր առավոտյան ժամը իննին՝ ամենաուշը, լինում եմ աշխատանքի վայրում եւ իմ աշխատանքը վերջանում է ոչ շուտ, քան երեկոյան 9-ը»: Իսկ թե ովքեր են անկարգապահ պաշտոնյանները, նա դժվարացավ պատասխանել: