A
A
Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումը վատ նորություն է Ադրբեջանի համար
Միջազգային պատժամիջոցները Իրանի նկատմամբ դադարեցվեցին օրերս: Հանվել են տնտեսական բոլոր այն պատժամիջոցները, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրերի, այդ թվում՝ իրանական նավթի գնման սահմանափակումների, Թեհրանի հետ առևտրի, բեռնափոխադրումների և ապահովագրական համակարգերի հետ:
Սա լավ նորություն է միջազգային ձեռնարկատիրական ընկերությունների համար, այդ թվում Իրանի հետ հարևան երկրների, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել բնական պաշարներով հարուստ Իրանում:
Այս ամենը լավ է շատերի համար, բայց ոչ Ադրբեջանի, գրում է BBC-ին: Ադրբեջանը կարող է կորցնել տարածաշրջանում իր ռազմավարական դիրքերը, կարգավիճակը, որպես համաշխարհային գերտերությունների միակ դաշնակիցը, քանի որ միայն ինքն ուներ ուղիղ մուտք դեպի Իրան: Մանրամասներն՝ այստեղ