«Շատ ակտիվ երիտասարդներ ասում են, որ իրենց հետևում են». Վ. Ավետիսյան (տեսանյութ)
16-ամյա Հովհաննես Հարությունյանի նկատմամբ հունվարի 12-ին իրականացված բռնության դեպքը «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը համարում է իշխանությունների ձեռքի գործը: «Շարժմանը հարող շատ ակտիվ երիտասարդներ են տեղեկություններ փոխանցում, որ իրենց հետևում են, հետապնդում են: Այս օրերին էլ Սյուզի Գևորգյանի նկատմամբ մշտադիտարկումը շարունակվում է, նա նկատում է անընդհատ իրեն հետևող մարդկանց: Զանգվածաբար է տեղի ունենում հալածանքն ու հետապնդումները: Շարժումը ջլատելու նպատակ է հետապնդում հետապնդումների այս շարքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է նա: «Նոր Հայաստանի» ընդդիմախոսները հաճախ են հարց բարձրացնում, թե ինչու է իշխանական համակարգի դեմ պայքարող շարժումը բռնությունների ենթարկվելուց հետո դիմում այդ համակարգի մաս կազմող ոստիկանությանը՝ դեպքերը բացահայտելու համար: Վարուժան Ավետիսյանն այսպես է մեկնաբանում. «Մենք հասկանում ենք, որ որպես կանոն այս հանցագործությունները չեն բացահայտվելու, բայց նաև գիտակցում ենք և համոզված ենք, որ կարճ ժամանակ հետո այս հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն, ուստի այս ամենը հնարավորինս պետք է արձանագրվի, թեպետ կան բաներ, որ չեն արձանագրվում: Դա անհրաժեշտ է, որ հետագայում բացահայտվի այս ամենը»: Մանրամասները՝ տեսանյութում