Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չենք կարողանալու խուսափել դրամի արժեզրկումից». տնտեսագետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
tntesaget

Թեեւ 2015 թվականը տնտեսական առումով Հայաստանի համար վատ տարի էր, սակայն մեր երկիրը, այնուամենայնիվ, որոշակի ցուցանիշեր բարելավել են: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը նշեց, որ ավելացել են համախառն միջազգային պահուստները. «Պարզվում է, որ մենք 2015 թվականի դեկտեմբերի դրությամբ ունենք 1 միլիարդ 771 միլիոն ԱՄՆ դոլարի համախառն միջազգային պահուստներ, որը նոյեմբեր ամսվա դրությամբ ավելացել է 222 միլիոնով»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ պաշարը Հայաստանն օգտագործելու է դրամի արժեզրկումը կանխելու համար: «Զարգացող երկրները, նավթի գներից ելնելով, ճնշման տակ են: Բոլոր այդ երկրներում՝ Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան եւ այլն, տեղի է ունենում ազգային տարադրամների արժեզրկում, եւ մենք այդ ռիսկերից չենք կարողանալու խուսափել»: Տնտեսագետը եւս մեկ ցուցանիշի փոփոխություն է տեսնում. «Մեր ավանդները 125 միլիարդ դրամով աճել են: Սա եւ’ դրական է, եւ’ բացասական այն պարզ պատճառով, որ 125 միլիարդ դրամ չի մտել տնտեսության մեջ, այլ գնացել է բանկեր: Սրա ֆոնի վրա՝ 2015 թվականին 88 միլիարդ դրամի էլ վարկերն են կրճատվել: Այս պահի դրությամբ՝ մեր վարկային պորտֆելը կազմում է 2 տրիլիոն 100 միլիարդ, իսկ 2014-ին՝ 2 տրիլիոն 188 միլիարդ էր»: Ի դեպ, 2015 թվականին Հայաստանի պետական պարտքը նվազել է 13,5 միլիարդ ԱՄՆ դոլարով: