Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կարող է «բուտերբրոդային» իրավիճակում հայտնվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ilip1

«Սխալ է կարծել, թե ԻԼԻՊ-ն ապագա չունեցող կազմակերպություն է: Այն սոցիալական, հոգեբանական եւ փիլիսոփայական լուրջ հիմքերի վրա է դրված: Շատ ուժեղ քաղաքական գործիչներ, մասնագետներ են կանգնած նրանց հետեւում: Այնպես որ, սխալ է կարծել, թե այնտեղ փողոցից հավաքված մարդիկ են». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայ-ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Վերջինս կարծում է, որ եթե ԻԼԻՊ-ին հնարավոր է ոչնչացնել Սիրիայում, դա չի նշանակում հաղթել դրան, քանի որ ահաբեկիչները կարող են գործել ցանկացած այլ երկրում: Արման Նավասարդյանը գտնում է, որ երբ Ռուսաստանը ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ սկսեց Սիրիայում, այդ ժամանակ բեկումնային պահ եղավ, որովհետեւ կոտրվեց կարծրատիպը, թե ԻԼԻՊ-ն անհաղթելի է: Բացի այդ, Պուտինը կարողացավ Ռուսաստանը վերադարձնել Մերձավոր Արեւելք: «Այնտեղ վճռվում է նաեւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հարցը: Ռուսաստանի համար մեծ ռիսկեր կան: Եթե Ռուսաստանը վտանգված է, իսկ այն վտանգված է, ապա Հայաստանը նույնպես միանշանակ վտանգված է: Նույնիսկ Թուրքիան, որ սնեց, մեծացրեց ԻԼԻՊ-ին, այսօր ապահովագրված չէ, եւ ԻԼԻՊ-ը նրա դեմ է գործում»,-ասաց նա: Նավասարդյանը վտանգ է տեսնում նաեւ Հյուսիսային Կովկասում: «Ադրբեջանն ամեն վայրկյան կարող է իսլամացվել, իսկ դա շատ մեծ վտանգ ունի իր մեջ, եւ այստեղ Հայաստանը պարզապես կարող է բուտերբրոդային իրավիճակում հայտնվել»,-նշեց նա: