Պահանջում են գնահատական տալ Մանվել Գրիգորյանի և Շուշան Պետրոսյանի արարքներին
Այսօր՝ 2016 թվականի հունվարի 13-ին, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից փոստային առաքման միջոցովդիմում է ներկայացվել ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողով՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի կողմից «ՀՀ Ազգայինժողովի կանոնակարգ» օրենքով սահմանված էթիկայի նորմերը խախտելու, մասնավորապես՝ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանիհասցեին հնչեցրած բռնության և սպառնալիքի կոչերի ու վիրավորական արտահայտությունների վերաբերյալ որոշում կայացնելու հարցով: Իսկ www.hraparak.am լրատվական կայքի «Էջմիածնի նախկին քաղաքապետը հաստատում է գեներալ Մանվելի հետ ունեցած միջադեպը» վերնագրով հրապարակման հիման վրա ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից 2016 թվականի հունվարի 13-ին փոստային առաքման միջոցովհանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, հանցագործություն կատարածանձանց պատասխանատվության ենթարկելու պահանջով: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ