Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վթարային ջրանջատում Շենգավիթում

Կարևոր լուրեր Հասարակություն
water

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 13-ին ժամը 23.00-ից մինչև հունվարի 14-ը ժամը 18.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Արին-Բերդի փողոցի 3-րդ, 5-րդ նրբանցքների, Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր» ՓԲԸ 13.01.2016թ.