Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր. հնարավորություններ՝ հակամարտությունից (տեսանյութ)
Իրան- Սաուդյան Արաբիա հակամարտության մեջ պետք չէ միայն վտանգներ տեսնել Հայաստանի համար: Իրանագետ Վարդան Ոսկանյանը նախընտրում է տեսնել այն հնարավորությունները, որոնք կբացվեն մեր երկրի առջեւ. «Մենք ունենք լրջագույն հնարավորություն` հաշվի առնելով վրաց- իրանական վերջին համաձայնությունը՝ իրանական գազը Վրաստանին մատակարարելու, եւ իրանական կողմի ցանկությունը բացառապես դա իրականացնել Հայաստանի վրայով, ոչ թե Արդբեջանի, ապա մենք կարող ենք հասնել մեր չակերտավոր երազանքին եւ դառնալ տրանզիտային երկիր՝ գազի առումով, թերեւս դեռեւս միայն Վրաստան», -հայտարարեց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Բացի այդ, իրանագետը կարծում է, որ մենք ունենք հնարավորոթյուն օգտվելու տարածաշրջանի բոլոր հակամարտություններից, մասնավորապես՝ Իրան-Թուրքիա եւ Իրան-Ադրբեջան: «Իրանական եւ հայկական անվտանգության համակարգերը շատ հարցերում միմյանց փոխլրացնում են, եւ Իրանի անվգանտությանն ուղղված սպառնալիքները որոշակիորեն ազդում են Հայաստանի անվտանգության բաղադրիչների վրա : Օրինակ, եթե սաուդցիները սկսեն հակաիրանական գործողություններ հրահրել Իրանի այն շրջաններում, որոնք ունեն էթնիկական անջատողականության վտանգ, եւ դրանից մեկն էլ մեզ անմիջապես սահմանակից Ատրպատականն է, ապա դա ուղղակիորեն ազդեու է եւ այս առումով Հայաստանը Հարավային Կովկասում իրականացնելով Ադրբեջանի զսպման քաղաքականություն, փաստացիորեն նպաստում է մեր տարածաշրջանում Իրանի կայունությունը, թեկուզ նույն Ատրպատականի հարցում: