A
A
Ստամբուլի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, կան զոհեր. թարմացված
Ստամբուլի կենտրոնում՝ Սուլթանահմեդ հրապարակի տարածքում, հզոր պայթյուն է տեղի ունեցել։ Կան վիրավորներ։ Պատճառների մասին դեռևս չի ասվում. կասկած կա, որ այն կարող է ահաբեկչական գործողություն լինել՝ իրականացված մահապարտի կողմից։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են ու շտապ օգնություն։ Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին։ Թուրքական «Հաբերթուրքը» ավելի ուշ հայտնում է, որ պայթյունի արդյունքում զոհվել է առնվազն 8 մարդ։ Փոխանցում է BBC-ն։