Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լուիս Սուարեսը հրաշքով փրկվել է ֆուտբոլիստի կոպիտ հնարքից (տեսանյութ)

Սպորտ
sp

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» վերջին մարզման ժամանակ թիմի նորեկ Արդա Թուրանը քիչ է մնացել լուրջ վնասվածք հասցնի հարձակվող Լուիս Սուարեսին: Վարժություններից մեկի ժամանակ թուրք ֆուտբոլիստը բաց ոտքով գրոհել է ուրուգվայցի խաղացողին: Վերջինս, բարեբախտաբար, հասցրել է ետ քաշել ոտքը եւ խուսափել վնասվածքից: Մարզումից հետո Արդա Թուրանը հայտարարել է, որ դեռեւս նյարդայնանում է երկարատեւ ընդմիջումից հետո: Հիշեցնենք, որ թուրք ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել անցած տարվա ամռանը, սակայն ՖԻՖԱ-ն կատալոնյան ակումբին արգելել էր մինչեւ 2016 թվականի ձմեռը խաղացնել նորեկներին: Հարկ է նշել, որ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն այնքան էլ գոհ չէ թիմի նորեկների առաջին ելույթներից. «Արդա Թուրանը եւ Ալեքս Վիդալը պետք է բարելավեն իրենց խաղը: Նրանք պետք է շատ աշխատեն, որպեսզի ամրապնդվեն հիմնական կազմում, քանի որ  թիմում մրցակցությունը շատ մեծ է» - նշել է անվանի մասնագետը: Կից՝ տեսանյութը