Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

2016թ-ն սկսվեց կրակոցներով, բայց բարեբախտաբար առանց զոհերի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
ad53655da1d71c9e86434bea2e22ff09

Դեկտեմբերի 31-ին և լույս հունվարի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 2000 կրակոց: Ադրբեջանական զինուժը ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերի ուղղությամբ կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: