Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են նշում Մանսուրյաններն Ամանորը. qahana.am

Կարևոր լուրեր Հասարակություն
mansuryan1

Qahana.am  կայքի այս շաբաթվա հյուրերն են Տիգրան և Արաքս Մանսուրյանները, ովքեր միմյանց լրացնելով՝ պատասխանեցին մեր հարցերին:  Ինչպե՞ս եք նշում եկեղեցական տոները և հատկապես ո՞ր տոներն են Ձեզհամար առավել սիրելի:  Արաքս Մանսուրյան. Հոգեհարազատ, սիրելի, են եկեղեցական բոլոր տոները, հատկապես Ս. Ծննդյան և Ս. Հարության տոները: Տիգրան Մանսուրյան. Սարգիս անունով ընկեր ունեմ, ով լավ երաժիշտ է, միասին տոնում ենք իր անվանակոչության օրը՝ Ս. Սարգսի տոնը: Հոգևոր երաժշտությունը ձեր կյանքում ի՞նչ դեր ունի:  Տիգրան Մանսուրյան. Բացառիկ կարևոր: Երբեմն զուտ վայելքի աղբյուր է, երբեմն՝ ուսումնասիրության առարկա, երբեմն իմ հարաբերությունը հոգևոր երաժշտության հետ աշխատանքային է: Ես շատ կապված եմ հայ հոգևոր երաժշտության հետ, քանի որ սա միակ ակադեմիական երաժշտական համակարգն է իր կառուցվածքով, նոտագրությամբ: Դարեր շարունակ կոմպոզիտորական դպրոց չենք ունեցել, կոմպոզիտորական փորձի պակասը լրացրել է դասական երաժշտությունը: Արաքս Մանսուրյան. Կոմիտասյան երգերի կատարումները, հայ երգը, հոգևոր երաժշտությունը ինձ համար հիմք դարձան:  Երանելի ժամանակաշրջան է եղել, երբ երջանկահիշատակ Վազգեն վեհափառի օրոք 12 տարի ամեն կիրակի Էջմիածնում Ս. Պատարագ եմ երգել: Հաճախ ուսանողներիս պատվիրում եմ, որ հոգևոր երաժշտությունը որպես երգեցողության հիմք ունենան: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում