A
A
Այս գիշեր պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը
Դեկտեմբերի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է առաջնագծում հաստատված հարաբերական անդորրը: Նշված ժամանակահատվածում հակառակորդը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգայինզինատեսակներ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն