Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ում է արտոնություն տալիս քաղաքապետարանը

Հասարակություն
4b266f9c-8d1f-4c13-9248-b568103f1fbb

Դեկտեմբերի 23-ին գումարված ավագանու հերթական նիստում, որը վարել է  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գույքահարկի գծով արտոնություն  է սահմանվել  Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերանների, Հայրենական  մեծ  պատերազմի  մասնակիցների  կարգավիճակին  հավասարեցված անձանց, Արցախյան  և  Աֆղանստանի  պատերազմներում   զոհվածների,  ինչպես  նաև  Հայաստանի Հանրապետության  և  Լեռնային  Ղարաբաղի  պաշտպանության  մարտական  գործողությունների ընթացքում  վիրավորված  և  ստացած  վնասվածքներից հաջորդող  տարիների  ընթացքում մահացածների ընտանիքների,  Արցախյան  և  Աֆղանստանի  պատերազմների  1-ին  և  2-րդ  խմբի  զինհաշմանդամների համար: