Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խոհարարը դեմ է Սուրբ Ծննդին նախորդող պահքին (տեսանյութ)

Հասարակություն
mamulyan

Հայերը շարունակում են Ամանորն ավելի մեծ շուքով տոնել, քան Սուրբ Ծնունդը: Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը համոզված է՝ մեկ օրում հնարավոր չէ այնպես անել, որ մարդիկ սկսեն ավելի շատ տեղ տալ հոգեւոր տոնին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց. «70 ու ավել տարիների նստվածքը մի օրում կամ մի քանի տարում դժվար է փոփոխության ենթարկել: Ես ուղղակի կդիմեի մեր ժողովրդին, որ Սուրբ Ծնունդը ավելի լավ նշենք: Նոր տարին, իհարկե, պետք է նշել, բայց մենք շեշտադրումը ավելի պետք է Սուրբ Ծնունդի վրա դնենք: Սուրբ Ծնունդը նաեւ առիթ է ընձեռում բարեգործությամբ զբաղվելու»: Քահանան հորդորեց նաեւ հետեւել Սուրբ Ծննդին նախորդող պահքին, ինչի կապակցությամբ իր առարկությունը հայտեց ասուլիսին ներկա՝ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը: «Տոնը բնությունից կտրված չի կարող լինել: Պահքի հետ կապված ոչինչ չունեմ առարկելու, բայց հատկապես ձմռանը մեր օրգանիզմը հավելյալ կալորիայի ընդունման, կենդանական սպիտակուցների եւ ճարպերի խիստ պահանջ ունի»,-ասաց նա: Խոսելով Ամանորի ավանդական կերակրատեսակների մասին`Մամուլյանը նշեց. «Մենք այն երջանիկ ազգերից ենք, որ տոնածիսական կերակրատեսակները հասել են մեզ: Դրանց շարքում կան այնպիսիները, որոնց միջոցով մեր նախնիները խաղաղություն, բերքառատություն են ցանկացել աշխարհին»: