Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել 2 կնոջ. մեկը տեղում մահացել է

Հասարակություն
trolleybus

Դեկտեմբերի 23-ին, ժամը 07.54-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում՝ Վիրաբյան կրթահամալիրի մոտակայքում (շուկայի մոտակայք), ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում թիվ 10 երթուղու տրոլեյբուսի վարորդ Է. Մ.-ն (ծնվ. 1953թ.) վրաերթի է ենթարկել 2 կնոջ, որոնցից մեկը (անձը չի հաջողվել պարզել) տեղում մահացել է, իսկ մյուսը՝ Ս. Ս.-ն (ծնվ. 1953թ). տեղափոխվել է Ս.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուչից տեղեկատվություն