Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 Ո՞ր դեպքում Գագիկ Հարությունյանը ինքնաբացարկ կներկայացնի

Քաղաքականություն
hrayr-tovmasyan

ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նախընտրում է չպատասխանել սահմանադրական հանրաքվեի ընթացքում ընտրակեղծիքների վերաբերյալ հարցերին: «Ես չեմ կրում պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման պրոցեսի համար:  Ես դրա պատասխանատուն չեմ, եւ ձեր հարցի հասցեատերը չեմ, ես պատասխանատու եմ՝ որպես սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրության տեքստի որակ, բովանդակության համար, բայց ոչ պրոցեսի»,- այսօր հայտարարեց Հրայր Թովմասյանը: Հարցին՝ արդյոք  հանրաքվեի արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու դեպքում Գագիկ Հարությունյանը կկարողանա՞ օբյեկտիվ քննել, քանի որ նա եղել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահը. «Ես չգիտեմ՝ իրավունք ունե՞մ այդ մասին ասելու, թե՝ չէ, բայց Գագիկ Հարությունյանը մասնավոր զրույցներում ասել է, որ ինքը պարզապես ինքնաբացարկ կներկայացնի եւ չի մասնակցի»,- նշեց Հրայր Թովմասյանը: