Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բոլոր վարորդները 1 ամսում կզրկվեն վարորդական իրավունքից. տաքսիստ (տեսանյութ)

Հասարակություն
nkar-taxi

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը, որով նախատեսվում է փոխել Ճանապարհային երթևեկության խախտումները հաշվարկելու համակարգը ավելի կբարդացնի վարորդների վիճակը: Ուղեւորափոխադրողները վստահ են, որ առաջարկվող բալային համակարգը չի կարող գործել, քանի որ համապատասխան պայմաններ ապահոված չեն՝ խախտումներ չանելու համար. «Մենք քանի անգամ խնդրել ենք՝ հատկացրեք մեզ տեղ, մինչեւ կանգառը, մենք կանգնենք, ասում են խաչմերուկին մոտիկ կլինեք, կխանգարեք, բայց հիմա գազելը խաչմերուկում չի՞ կանգնած, դա ավելի վատ ա», ասում է տաքսու վարորդ Հենրի Սեւոյանը: Տաքսիստների պնդմամբ՝ Աբովյան- Կորյուն խաչմերուկում այսպիսի վիճակ է ամեն օր: Երթուղային տաքսիների վարորդները կայանում են կանգառից դուրս՝ պատճառաբանելով՝ ուղեւորներ են այդտեղ հավաքվում։ Իսկ տաքսու վարորդները կանգնում են կանգառի համար նախատեսված հատվածում ու ամեն անգամ տուգանվում 5000-ական դրամ։ Իսկ նոր համակարգով ամեն 5000 դրամ տուգանվելու դեպքում վարորդի հաշվին կուտակվում է 10 բալ, 600 բալ եւ ավելիի դեպքում նա զրկվում է վարորդական իրավունքից. «Դրդում են, որ մարդիկ, ովքեր փորձում են աշխատել նորմալ, էլ չաշխատեն, որ իրանց ասածով լինի, բոլոր վարորդները 1 ամսում կզրկվեն վարորդական իրավունքից»,-հավելում է տաքսու վարորդ Գարիկ Հովհաննիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում