Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիգարխները չեն ցանկացել, որպեսզի ակտիվիստը սպասարկի իրենց (տեսանյութ)

Քաղաքականություն
marine-nkar

Թիվ 145 դպրոցի արդեն նախկին ուսուցիչ Կարպիս Փաշոյանը մի քանի օրում հայտնի դարձավ համացանցում։ Նա կորցրել էր աշխատանքը, քանի որ ընտրել էր  քաղաքացիական պայքարը. «Քաղաքական հայացքների համար հետապնդում եղել է։ Ինքս իմ կամքով դիմում եմ գրել, քանի որ արդեն մեկ ամիս չէի ցանկանում այդ կոլեկտիվում աշխատել, որտեղ խոչընդոտվում է խոսքի ազատությունը, ստիպում են հրաժարվել այն կյանքից, որով դու ապրում ես»։ Կարպիս Փաշոյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին եւ նրա` «Ոչ»-ի ճակատում լինելը դուր չէր եկել  դպրոցի հանրապետական տնօրենին։ Վերջինիս  հետ խոսել չհաջողվեց։ Ամուր փակված ճաղավանդակներով դռնից ներս՝  լրագրողների մուտքն արգելված էր: Տնօրենի փոխարեն բացատրություն տվեց փոխտնօրեն Սուսաննա Համբարյանը՝ չնկարահանվելու պայմանով։ Ըստ նրա՝ ուսուցչին չեն ազատել աշխատանքից՝ քաղաքական հայացքների պատճառով, այլ անպարտաճանաչ վերաբերմունքի։ «Այո, ուշացումներ եղել են մեկ-երկու րոպե, ոչ ամեն օր, բայց դա ամենևին չի խանգարել, որ դասն անցկացնեմ։ Այդ մասին տեղյակ է եղել տնօրենը: Ես մշտապես ներկա եմ եղել իմ դասերին ու նորմալ անցկացրել եմ»։ Սահմանադրական հանրաքվեից հետո կամ-կամի առաջարկ են արել նաեւ ակտիվիստ Արսեն Օհանյանին: Վերջինս ՏՏ ոլորտի աշխատակից է,  բայց չի ուզում, որ հրապարակվի արդեն նախկին աշխատավայրի անունը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, երբ հաճախորդներից մեկը  հեռախոսազրույցում,  ճանաչելով իր ձայնը, տնօրենին խնդրել է, որպեսզի Արսեն Օհանյանը չսպասարկի իրեն: «Քանի որ իրենց հաճախորդները հիմնականում օլիգարխներ են, օլիգարխների բիզնեսներ են, այստեղ վստահելիության խնդիր է առաջացել, որպեսզի իրենց բիզնես ինֆորմացիան չտարածեմ, հաշվետվությունների վերաբերյալ նյութեր չտարածեմ»: Ե՛վ Արսեն Օհանյանը, ե՛ւ  Կարպիս Փաշոյանը  ընդամենը մի քանի օր են գործազուրկ մնացել։ Նրանք արդեն  աշխատանքի այլ առաջարկ են ստացել: Ի դեպ, երկու ակտիվիստին էլ աշխատանքից հրաժարվելու առաջարկ արել են նույն օը՝ դեկտեմբերի 10-ին: