«Տանկիստ» Արտակ Գևորգյանին ազատ են արձակել
Մոտ մեկ ժամ առաջ ազատ են արձակել «Հակահարված արտ» խմբի անդամ Արտակ Գեւորգյանին։ Նա ընկերներին պատմել է, որ իրեն Ազգային անվտանգության ծառայություն էին տարել։ Ճանապարհին՝ մեքենայի մեջ, Արտակի հասցեին հայհոյանքներ են հնչեցրել, բռնություն կիրառել: Ամբողջ օրվա ընթացքում այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել ԱԱԾ լրատվության բաժին և մեկնաբանություն ստանալ։ Հիշեցնենք նաև, որ ժամը 16.00-ի սահմաններում ձեռնաշղթաներ էին հագցրել և անհայտ ուղղությամբ տարել խմբի անդամներ Արտակ Գևորգյանին և Արեգ Առաքելյանին։ Րոպեներ անց նույնը կատարվել էր նաև Արման Ղարիբյանի հետ։ Հիշեցնենք, որ Արտակն իր ստվարաթղթե փոխադրամիջոցով՝ « կանաչ տանկով» գնացել էր Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Սահմանադրական դատարան, Բաղրամյան 26, Ազգային անվտանգության ծառայության շենքը:Արտակն իր տանկը ջարդել էր ԱԱԾ-ի շենքի դարպասներին: