Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ-ն որեւէ պարգեւատրում սպասո՞ւմ է իշխանություններից (տեսանյութ)

Քաղաքականություն
melkumyan

ԱԺ ճեպազրույցներին այսօր ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը մի պահ բարկացել էր լրագրողների հարցերից, երբ խոսքը գնաց հանրաքվեի, ընտրակեղծիքների ու իշխանությունների հետ համագործակցության մասին: Ըստ նրա՝ «այո-ոչ» թոքշոուի շրջանակներում լինելով ՀՀ տարբեր մարզերում՝ այն եզրակացության է եկել, որ անվստահություն կա եւ իշխանության, եւ ընդդիմության նկատմամբ. «Իսկ ընտրակեղծարարները պատժվելու են: Եթե նրանցից մեկը իմանա, որ պատժվել է իր նման մի ընտրակեղծարար, միանշանակ դրա ռիսկայնությունը կիջնի: Չեմ հասկանում՝ մինչեւ հիմա կեղծիքներ չե՞ն եղել մեր երկրում, մեր պետության մեջ ամեն ինչ իդեալակա՞ն է, որ ընտրությունները իդեալական անցնեին: Շատ զարմացած եք, հա՞ դուք, որ կեղծիքներ են եղել»: Նրան էլ ավելի բարկացրեց լրագրողի այն հարցը, թե արդյոք ԲՀԿ-ն որեւէ պարգեւատրում սպասո՞ւմ է իշխանություններից՝ «այո»-ի պայքարի համար լավ համագործակցության համար կամ կլինի՞ կոալիցիա. «Որեւէ քննարկում չի եղել ու չկա կոալիցիայի մասին: Մենք առեւտուր չենք անում: Ես ինքնաբավ մարդ եմ, ի՞նչ պարգեւատրման մասին է խոսքը. մենք մեր գործն ենք անում: Ես ասացի, ինչ որ ասացի, իսկ դուք ավելի խոր ու լայն ընկալեք ասածս»: