Բացել լրահոսը Փակել լրահոսը
կգմսն
A A
Պաշտոնական

«Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը իրականացնում է ոչ կրթական գործունեություն. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ համացանցում տարածվել է տեղեկատվություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման փաթեթների կազմմանն աջակցելու նպատակով անհարկի վճարովի ծառայությունների մատուցման վերաբերյալ, որը հիմք չէ տարակարգ ստանալու համար և առաջացնում է ֆինանսական միջոցների անհարկի վատնում։ Ուսուցիչների դասընթացների անվան տակ  իրականացվում է վաճառքի ենթակա նյութերի մշակում, իսկ դասընթացների ընթացքում բովանդակային վերապատրաստման փոխարեն մասնակից ուսուցիչների հետ տարվում է քաղաքական  և կրթության քաղաքականությանը խոչընդոտելու թեմաներով աշխատանք։ Վերոնշյալ խմբերի կողմից ընդունվում են նաև պատվերներ՝ տնօրենի զարգացման ծրագիր գրելու վերաբերյալ։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նման կազմակերպությունները, մասնավորապես՝ «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամը, իրականացնում է ոչ կրթական գործունեություն, ուստի խնդրում ենք զերծ մնալ հիմնադրամի հետ այսօրինակ աշխատանքներին մասնակցելուց։

Հարկ է նշել, որ այս հարցով նախարարությունը դիմել է նաև իրավապահ մարմիններին՝ նման անօրինական երևույթները կանխելու նպատակով։

 

ՀՀ ԿԳՄՍՆ