Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թայսոն Ֆյուրիին զրկել են աշխարհի չեմպիոնի տիտղոսից

Սպորտ
sport-boks

Բռնցքամարտիկների միջազգային ֆեդերացիան (IBF) պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիին զրկել է իր տիտղոսից: Այդ մասին հայտնել է ֆեդերացիայի մրցամարտերի անցկացման կոմիտեի ղեկավար Լինդսի Տակերան: IBF-ը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ բրիտանացի բռնցքամարտիկը հրաժարվել է հանդիպել ֆեդերացիայի պարտադիր հավակնորդ համարվող Վյաչեսլավ Գլազկովի հետ: Նշենք, որ Թայսոն Ֆյուրիին վերջերս հաղթել էր աշխարհի բացարձակ չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին եւ միանգամից տիրել IBF/IBO/WBA/WBO-ի տիտղոսներին: Վլադիմիր Կլիչկոն, օգտվելով պայմանագրի կետերից, պահանջել է ռեւանշ-մրցամարտ: Թայսոն Ֆյուրին արդեն  համաձայնություն է տվել, ինչն էլ զայրացրել է IBF-ի ղեկավարներին,որոնք պահանջում են Գլազկովի  հետ մրցամարտ։