Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը խաղաղությամբ բաժանվեց աշխարհի չեմպիոնի հետ

Սպորտ
a1-aronyan-1

Լոնդոնում ընթացող շախմատային գերմրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սպիտակներով մրցեց աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ:   Պարտիան, ինչպես եւ սպասվում էր, անցավ հետաքրքիր պայքարում: Խաղասկզբում  Լեւոն Արոնյանը թեթեւակի դիրքային առավելություն ստացավ, սակայն մեր շախմատիստը թուլացրեց ճնշումը եւ կորցրեց այն: Ավելին, ըստ համակարգչի, 21-րդ քայլում Լեւոն Արոնյանը կոպիտ սխալ թույլ տվեց եւ հայտնվեց անշահեկան վիճակում: Բարեբախտաբար, մեր շախմատիստը հետագայում հավասարեցրեց իրավիճակը, իսկ 40-րդ քայլից հետո, երբ երկու անգամ կրկնվեց նույն դիքը, կողմերը խաղաղ դաշն կնքեցին:   Այդպիսով, Լեւոն Արոնյանը 5-րդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Նա այժմ 2,5 միավորով 4-5-րդ տեղերն է բաժանում հենց Մագնուս Կառլսենի հետ:   Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ նոյեմբերի 10-ին Լեւոն Արոնյանը սեւերով կհանդիպի ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, որը չորս տուրից հետո արդեն ունի 2,5 միավոր: