Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը պահանջեց Իշխան Զաքարյանին

Քաղաքականություն
nikol1

Մինչ ԱԺ-ն այսօր կքննարկեր 2016թ. պետական բյուջեի լրամշակված ու փոփոխված նախագիծը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահը երեկ օրակարգը ներկայացնելիս նշել էր, որ պետք է ներկայացվի նաեւ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությունը. «Սակայն ՎՊ կայքում տեղեկատվություն է տեղադրված, որ ՎՊ նախագահը արաբական երկրներներից մեկում գործուղման մեջ է: Եթե այս համընկնումը պատահական է կամ էլ հերթական անգամ ի հեճուկս ԱԺ Կանոնակարգի, նա բացակայում է, ես կոչ եմ անում՝ հավաստիանալ, որ նա ներկայանալու է ԱԺ: Եթե չի կարող, ապա պետք է հետաձգել ՎՊ հաշվետվության քննարկումը»: «Եղավ, կճշտենք»,- պատրաստակամորեն վստահեցրեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: