Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՔՀԻ դիտորդների արձանագրած խախտումները. «Հելեք դուրս, մարդ բերեք»

Քաղաքականություն
6188394940_dfe347b-new

9:11 - 1/24, Նոր Նորք - Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ի դիտորդը հաղորդում է, որ տեղամասում ընտրողներ չկան, ՀՀԿ վստահված անձը ասում է «հելեք դուրս, մարդ բերեք»: 08:00 - 1/4, Ավան - Դիտորդին ներս են թողել: Նա պահանջել է, որ հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրեն մուտք գործելը խոչընդոտելու փաստը: Հանձնաժողովի նախագահը թույլատրել է գրանցել խախտումը, սակայն քարտուղարը հրաժարվում է: 07:30 - 1/4, Ավան - ՔՀԻ դիտորդին չեն թողել 1/04 ընտրատեղամաս մուտք գործել՝ ասելով, որ իրավունք չունի մասնկացելու հանձնաժողովի նիստին: Ներս են թողել միայն 08:00-ին, երբ ընտրատեղամասը բացվել է: Աղբյուր hra.am