Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Մենք պետք է իմանանք՝ ո՞վ է մեր նախագահը». արագածցի (տեսանյութ)

Քաղաքականություն
Aragac-nkar

«Այո-ոչ» ռեալիթի շոուն Արմավիրի մարզի Արագած գյուղում է։ Քիչ առաջ Այո և Ոչ քարոզող գործիչներին բնակիչներից մեկը հարց ուղղեց. «Նախագահին տանում եք խորհրդարան, խորհրդարանից երևի մեկին կտանեք նախագահի տեղը կդնեք, դրանից ի՞նչը փոխվեց։ Եթե մարդն իրեն մինչև այդ չի արդարացրել, մեկ ուրիշ տեղում կարդարացնի՞։ Մենք պետք է իմանանք՝ ո՞վ է մեր նախագահը, ի՞նչ լիազորություններ ունի, կրիտիկական պահերին ո՞վ պետք է իշխանության գլուխ կանգնի»։ Հայաստանի PR ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանն ի պատասխան նշեց, թե շատ շահարկվող այս հարցը խնդրահարույց չէ. «Հակառակը՝ այս նախագիծը բխում է հենց այդ մարտահրավերներից։ Ես կյանքիս 1/3-րդը հենց զինվորական ոլորտում են անցկացրել և կարող եմ ասել. երկրի նախագահը, խորհրդարանը և գործադիր իշխանությունը մի թիմ են եղել, դրա համար խնդիր չենք ունեցել։ Պատկերացրեք՝ երկրի նախագահ է գալիս մի մարդ, ու մենք ունեցել ենք նման դեպք, որի քաղաքական ծրագրում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է։ Դուք հասկանո՞ւմ եք, որ դա մյուս օրն առավոտյան պատերազմ է։ Բայց խորհրդարանն իր թիմակիցները չեն, կառավարությունը նույնպես, նման նախագահական ինստիտուտ ինչպե՞ս է ապահովելու իր սահմանադրական լիազորությունները։ Հիմա առաջարկվում է, որպեսզի կառավարությունը հանդիսանա հիմնական մարմինը, որտեղ՝ Անվտանգության խորհրդի հետ մեկտեղ, կենտրոնացվում են պաշտպանական հարցերը»։