A
A
ՀՀ-ում 900 հազար մարդ աղքատ է. մարդիկ չեն հավատում պաշտոնական թվերին (տեսանյութ)
Հայաստանի 10 բնակչից 3-ը չի կարողանում հաղթահարել ամսական 40,264 դրամի շեմը: Սա վիճակագրական վարչության տվյալն է 2014 թվականի դրությամբ: Այս հաշվարկների համաձայն՝ 2014-ին մեր երկրի աղքատության մակարդակը կազմել է 30%: 2014թ. աղքատների ընդհանուր թիվը կազմել է շուրջ 900 հազ. մարդ, նրանցից շատ աղքատ է 330 հազարը, իսկ վերջիններից ծայրահեղ աղքատ է 70 հազարը։ Երեւանում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան այլ քաղաքային բնակավայրերում: Մայրաքաղաքում այն 25,2 տոկոս է, մյուս քաղաներում ՝ 30: Գյուղական բնակավայրերում աղքատությունը կազմել է 29.9 տոկոս։ Սակայն մեր քաղաքացիները այս թվերին չեն հավատում: Նրանք հավաստիացնում են, որ մարդկանց կենսամակարդակը տարեցտարի վատանում է։ Ավելին՝ տեսանյութով